Մեր բոլոր լուծումները
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

ՆԱՏԿ ՍԻՍՏԵՄՍ ընկերությունը արդեն երեք տարուց ավել ստեղծագործում է ծրագրավորման շուկայում:  Շնորհիվ մեր մասնագետների բազմամյա տեխնիկական և տեխնոլոգական փորձի մենք կարճ ժամանակահատվածում իրագործել ենք էլեկտրոնային վճարումների բազմաթիվ նախագծեր: Բոլոր մեր լուծումները աշխատում են խոշոր բանկերում և ֆինանսական կառույցներում:


Մենք արտադրում ենք ՍՄԱՐԹ սարքեր

2016 թվականից սկսած ՆԱՏԿ ՍԻՍՏԵՄՍ ընկերությունը զբաղվում է նաև ինքնասպասարկման տերմինալների արտադրությամբ: Մենք արտադրում ենք տարբեր տեսքի և մոդիֆիկացիայի Էլեկտրոնային հերթերի կառավարման և վճարումների իրականացման սարքեր: Սարքերում առկա են ինչպես դրամի ընդունման, այնպես էլ դրամի վերադարաձի հնարավորություն:


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատրաստի Լուծումների
Տրամադրում

ՆԱՏԿ ՍԻՍՏԵՄՍ ընկերությունը ստեղծել և ներդրել է բազմաթիվ Գործընկերների մոտ իր սեփական լուծումները էլեկտրոնային ինքնասպասարկման համակարգերի ոլորտում: Մեր լուծումները հնարավորություն կտան Ձեզ կարճ ժամանակահատվածում գործարկել Ձեր սեփական վճարումների պրոցեսինգը, դրամական փոխանցման , օնլայն վարկավորման և հերթերի կառավարման թվային համակարգերը:


Ծրագրային Ապահովման Ստեղծում

Մենք իրականացնում ենք ծրագրերի ստեղծման ամբողջական ցիկլ - տեխնիկական առաջադրանքների և նորարարական դիզայնի ստեղծումից մինչև IOS և Android բջջային հավելվածների ստեղծում: Արդեն իսկ ունենալով բավականաչափ ներդրված լուծումներ մեր գործընկերների մոտ, մենք հպարտությամբ կարող ենք իրագործել նոր նախագծեր, օգնելով մեր գործընկերներին իրագործել իրենց բիզնես նպատակները:


Վճարային Տերմինալների Սպասարկում և Վերանորոգում

Մեր մասնագետների թիմը իրականացնում է վճարային տերմինալների պրոֆեսիոնալ տեխնիկական սպասարկում և վերանորոգում Հայաստանի Հանրապետության տարածքում: Բոլոր խափանված սարքերի փոխարինումը իրականացվում է մեր իսկ պահեստում առկա սարքերով, ինչը հնարավորություն է տալիս սեղմ ժամկետներում իրականացնել վերանորոգում: Տերմինալների տեղափոխումը ևս իրականացվում է մեր իսկ բեռնատար ավտոմեքենաներով:


Տերմինալային Սարքավորումների Արտադրություն

Մենք նախագծում, արտադրում և մատակարարում ենք տերմինալային սարքավորումներ: Արտադրության ամբողջ ցիկլը, սկսած մեր ինժեներների կողմից գծագրերի ստեղծմամբ մինչև ներկումը,վերջնական կոմպլեկտավորումը և արտադրանքի որակի ստուգումը իրականացվում է մեր արտադրական տարածքում:


ՄԵՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Հետադարձ Կապ

Հասցե
Վաղարշյան փ․ 12ա
Երևան 0018

Email
support@natksystems.com

Հետադարձ Կապ